ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Թթուջուրցի երիտասարդները ցանկանում են զարգացնել մեղվապահությունն ու պանրագործությունը

Թթուջուրցի երիտասարդները ցանկանում են զարգացնել մեղվապահությունն ու պանրագործությունը
05.12.2014 | 13:26

ՀՀ-ում չնայած տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքային կայացածության, գոյություն ունեն մի իր շարք խնդիրներ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ առանցքային են համարվում վարչատարածքային բաժանման մասնատվածության բարձր աստիճանը և, որպես հետևանք, քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը: Արդյունքում ՀՀ 866 գյուղական համայնքների մեծ մասում բնակչությանը տրամադրվող ծառայությունները կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ էլ ընդհանրապես չեն իրականացվում:

«Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կրթական, հետազոտական ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդներն հանուն տեղական ժողովրդավարության» ծրագրի ընթացքում անցկացրեց նշված հիմնախնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ:
Մասնավորապես ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Ոսկեպար, Գեղարքունիքի մարզի Թթուջուր և Վահան համայնքների 16–27 տարեկան 40 երիտասարդների շրջանում կազմակերպվեցին դասընթացներ. երիտասարդները ծանոթացան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգին, տեղական ժողովրդավարական համակարգերի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիական մասնակցության և սոցիալական գործընկերության հիմունքներին: Նրանց փոխանցվեցին նաև գործնական գիտելիքներ. սովորեցին գրել ծրագրեր, կազմակերպել ու կառավարել դրանք: Երիտասարդները համայնքային խնդիրների լուծման նպատակով ծանոթացան նաև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հիմունքներին. օրինակ՝ ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը՝ կոնկրետ համայնքային խնդիրը լուծելու նպատակով և այլն:
Ծրագրի ղեկավար Հայկ Մինասյանը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական ժողովրդավարական համակարգերում, նշեց. «Դա էապես կբարձրացնի ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության աստիճանը, կբարելավի կառավարման արդյունավետությունը»: Անդրադառնալով երիտասարդների հետ հանդիպումների ընթացքին` Հայկ Մինասյանը տեղեկացրեց. «Երիտասարդները շեշտադրումներ էին կատարում կոնկրետ խնդիրների վրա. օրինակ` զբաղվածության հարցը, համայնքներում տարբեր երիտասարդական ծրագրերի կազմակերպման առումով գոյություն ունեցող թերությունները: Քննարկվեց նաև սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու հարցը»: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով են երիտասարդները ոգևորված ներգրավվել ՏԻՄ մարմինների աշխատանքներում և որքանով են համայնքի ղեկավարները բաց համագործակցության առումով` Հայկ Մինասյանը նշեց. «Երբեմն որոշ համայնքապետեր երիտասարդների ներգրավվածության հարցում հեռանկար չեն տեսնում, բայց օրինակ` Բերդավան համայնքում, որտեղ գյուղապետը երիտասարդ է, աշխատակազմի մեծ մասը ևս երիտասարդներ են»: Ծրագրի ավարտին ՀՀ 4 գյուղական համայնքներից յուրաքանչյուրում ձևավորվել են համայնքային երիտասարդական նախաձեռնությունների խմբեր, որոնք ներկայացնում են կոնկրետ ծրագիր` իրենց համայնքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված: Օրինակ` Թթուջուր համայնքի երիտասարդները հանդես են եկել մեղվապահության և պանրագործության բիզնեսի զարգացման ծրագրով:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ